EHDM

ehdm-logo-02

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Էլեկտրոնային ՀԴՄ-ն։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (այսուհետ էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

Ինչի՞ համար է նախատեսված էլ ՀԴՄ-ն

Էլեկտրոնային ՀԴՄ-ն նախատեսված է առցանց առևտրի համար, որըապահովում է կանխիկ և անկանխիկ վաճառքի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը և դրա էլեկտրոնային տարբերակով հաճախորդին տրամադրումը։

Արդյո՞ք Է-ՀԴՄ-ն հապատասխանում է ՊԵԿ պահանջներին

Այո, այն 100% համապատասխանում է էլեկտրոնային ՀԴՄ պահանջներին, որն ապահովում է հետևյալ գործառույթները՝

. Վաճառք

. Վաճառքի վերադարձ

. Կանխավճարի ստացում

. Կանխավճարի վերադարձ կամ մարում

. Մասնակի փոխհատուցմամբ վաճառք

Ինչպե՞ս կարող է կիրառվել Է-ՀԴՄ-ն

PayX ընկերությունն առաջարկում է տարբեր ոլորտների համար կիրառելիԷլեկտրոնային ՀԴՄ-ի օգտագործման երկու տարբերակ՝

1. StoreX առևտրային ծրագրով, որի միջոցով հնարավոր է ՝

•  Կառավարել և ձևակերպել կանխիկ կամ անկանխիկ վաճառք և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,

Մուտքագրել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, տարբեր պարամետրերով՝ այդ թվում ԱՏԳ ԱԱ և ԱԴԳՏ դասակարգիչների,

Քարտերով և QR միջոցով վճարումներ ստանալու դեպքում վճարային հարցումները ուղարկել SMS-ով կամ այլ հաղորդակցման միջոցներով

Հավելվածի հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել PayX։

2.Էլեկտրոնային ՀԴՄ API սերվիսով, որն իրականացվում է ինտերնետային կայքերի և առևտրային ծրագրերի հետ ինտեգրմամբ՝ գեներացնելով էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը   ավտոմատ կերպով։

Ինչու՞ է պետք գրանցվել։

Գրանցումն անհրաժեշտ է ՊԵԿ-ի ծրագրային սերվիսների հետ ինտեգրվելու, կարգաբերումները կատարելու և, այնուհետև վաճառք ձևակերպելու և Է-ՀԴՄ կտրոն գեներացնելու համար։

Ինչպե՞ս գրանցվել։

Կայքում լրացրեք Է-ՀԴՄ գրանցելու հայտը կամ կապնվեք PayX գրասենյակի հետ։ Հայտն ուղարկելուց հետո անհրաժեշտ է՝

.  PayX ընկերության հետ կնքել էլեկտրոնային ՀԴՄ-ի սպասարկման պայմանագիր,

.  Կատարել ԷՀԴՄ գրանցման միանվագ վճարումը,

. PayX աշխատակցի աջակցությամբ գրանցվել ՊԵԿ համակարգում։

Այլ պարզաբանումների համար խնդրում ենք դիմել PayX:


Հեռ. +(374)55 522 225

Էլ. փոստ՝ info@payx.am

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 50