Հաճախ տրվող հարցեր
Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ հավելվածի (այսուհետ էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
Էլեկտրոնային ՀԴՄ-ն նախատեսված է առցանց առևտրի համար, որըապահովում է կանխիկ և անկանխիկ վաճառքի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը և դրա էլեկտրոնային տարբերակով հաճախորդին տրամադրումը։
Այո, այն 100% համապատասխանում է էլեկտրոնային ՀԴՄ պահանջներին, որն ապահովում է հետևյալ գործառույթները՝
. Վաճառք
. Վաճառքի վերադարձ
. Կանխավճարի ստացում
. Կանխավճարի վերադարձ կամ մարում
. Մասնակի փոխհատուցմամբ վաճառք
PayX ընկերությունն առաջարկում է տարբեր ոլորտների համար կիրառելիԷլեկտրոնային ՀԴՄ-ի օգտագործման երկու տարբերակ՝
• Կառավարել և ձևակերպել կանխիկ կամ անկանխիկ վաճառք և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,
•Մուտքագրել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, տարբեր պարամետրերով՝ այդ թվում ԱՏԳ ԱԱ և ԱԴԳՏ դասակարգիչների,
•Քարտերով և QR միջոցով վճարումներ ստանալու համար վճարային հարցումները ուղարկել SMS-ով կամ այլ հաղորդակցման միջոցներով
Հավելվածի հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել PayX։
2.Էլեկտրոնային ՀԴՄ API սերվիս: Ինտեգրված ինտերնետային կայքերից և առևտրային ծրագրերից էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում են ավտոմատ։
Գրանցումն անհրաժեշտ է ՊԵԿ-ի ծրագրային սերվիսների հետ ինտեգրվելու, կարգաբերումները կատարելու և, այնուհետև վաճառք ձևակերպելու և Է-ՀԴՄ կտրոն գեներացնելու համար։
Ինչպե՞ս գրանցվել։
Կայքում լրացրեք Է-ՀԴՄ գրանցելու հայտը կամ կապնվեք PayX գրասենյակի հետ։ Հայտն ուղարկելուց հետո անհրաժեշտ է՝
. PayX ընկերության հետ կնքել էլեկտրոնային ՀԴՄ-ի սպասարկման պայմանագիր,
. Կատարել ԷՀԴՄ գրանցման միանվագ վճարումը,
. PayX աշխատակցի աջակցությամբ գրանցվել ՊԵԿ համակարգում։
Այլ պարզաբանումների համար խնդրում ենք դիմել PayX:
Հեռ. +(374)55 522 225
Էլ. փոստ՝ info@payx.am
ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 50